Տաքսիստը փողը վերցրել, իսկ դրամապանակը նետել էր աղբամանը

Մայիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 76-ամյա քաղաքացուհին հայտնել էր, որ դրամապանակը, որի մեջ անձնագիրն էր, թոշակի գրքույկը, փաստաթղթեր և փող` կորցրել է. հնարավոր է՝ թողած լինի տաքսու մեջ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային տեսուչները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ թոշակառու կինը դրամապանակը մոռացել է տաքսու մեջ, ճշտել են վարորդի ինքնությունը:

Մայիսի 20-ին, ժամը 13.50-ին, 52-ամյա վարորդը ներկայացել է Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ դրամապանակի միջից վերցնելով 67.000 դրամը և 100 դոլարը՝ այն նետել է աղբամանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ` փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Ոստիկանությունը: