Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները Դամասկոսում

Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները Դամասկոսում
Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները Դամասկոսում

Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները երկրի մայրաքաղաք Դամասկոսում, որոնց պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ:
Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, զոհեր են եղել քաղաքի Քֆար Սուսեհ, Դերայա և հարավային այլ շրջաններում, որտեղ գործում են կառավարության դեմ հանդես եկող ապստամբները:

Լիբանանի հարավում, ըստ բժշկական աղբյուրների, առնվազն յոթ մարդ է զոհվել այս գիշերվա ընթացքում Տրիպոլի քաղաքում Սիրիայի հարցի շուրջ տարաձայնություններ ունեցող սունի մահմեդականների և ալիևիների միջև բախումների պատճառով:

Քաղաքում կրոնական պատկանելությամբ բաժանված երկու շրջանների միջև սահմանագծում այս շաբաթ սկսված բախումների պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:Կարդալ ավելին