Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի. Aliq.ge

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից, այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: 

Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Գամկղրելիձեն ասել է, որ զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից։

«Զբոսաշրջության դեպարտամենտն աշխատում է այս ուղղությամբ: Նվազագույն ռիսկերով երկրների հետ երկկողմ համաձայնագրեր են ստորագրվելու: Նաև որոշ ընթացակարգեր են մշակվում՝ ինչ թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ: Շատ երկրներ արդեն ունեն այդ կանոնները, օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք բուժման նպատակով  Թուրքիա են մեկնում, «PCR» թեստ են անցնում՝ սահմանը հատելուց ոչ շուտ քան 48 ժամ առաջ: Բացի սա, Վրաստանի սահմանը հատած զբոսաշրջիկների հետ արդեն տեղում որոշակի հսկողություն է տարվելու», – ասել է Գամկղրելիձեն: