Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, անդրադառնալով մի քանի մտավորականների այսպես կոչված «բնիկ երևանցի» ֆլեշմոբին, իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԲԱՎԱԿԱՆ Է ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵՔ
Ես համաձայն եմ ու պահանջում եմ, որ առանց այն էլ այս դժվար տնտեսկան պայմաններում չբարձացվեն բնակարանների հարկերը՝ բայց ի՞նչ կապ ունի ԲՆԻԿԸ:
Եթե մի սիրիահայ ընտանիք տուն է գնել հայրենիքում,կամ մի օտար ազգի մարդ տեղափոխվել է Երևան ապրելու՝ նրանց չի՞ վերաբերվում:
Էս ինչ տուֆտա նեղմիտ շեշտադրում է:
Եթե բնիկները հավաքվեին ու խեղդեին Քոչարյանին՝ Երևանը բարբարոսաբար ավիրելու ծրագրերի համար, եթե այդ բնիկները ամեն սրիկայի ասածներին չծափահարեին,օտարների դուդուկի տակ չպարեին ,այսօր այլ երկրում կապրեինք:Հենց գրպաններիդ համար արդնացաք ու բնիկ դարձաք՞:Բնիկ լինելը լավ բան է,բայց այս դեպքի հետ կապ չունի:
Բնիկները՝ գյլամին շեֆ չէին ասի»: