Տերյան, Աբովյան, Նալբանդյան, Չարենց, Կորյուն փողոցներից ապամոնտաժվել են առանց իրավական հիմքի տեղադրված կրպակները։ Կրպակներ են ապամոնտաժվել նաև Նաև Օղակաձև զբոսայգուց և Ադոնցի փողոցից։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
2017-ին այս կրպակները տեղադրվել էին որպես գրատնակներ, որտեղ պետք է վաճառվեին միայն գրքեր ու մշակութային հաստատությունների տոմսեր։
Բայց կրպակները կամ դատարկ մնացին, կամ սկսեցին հեռախոսներ ու այլ ապրանք վաճառել։ Իսկ մեր մասնագետները վերջերս պարզեցին, որ դրանք տեղադրվել են առանց իրավական հիմքի։ Էսթետիկ ընկալման մասին խոսելն ավելորդ է, կարծում եմ՝ երեւանցիները դրա գնահատականը վաղուց են տվել։