Տեսչական մարմիններն իրականացրել են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման 68 769 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով օգոստոսի 18-ի դրությամբ իրականացվել է   68 769 ստուգում, որից միայն 612-ը՝  նշված օրը:

Կառավարությունից տեղեկացնում են, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։