«Իմ մանկության կենդանաբանականը»․ Երևանի կենդանաբանական այգին նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Երևանի կենդանաբանական այգին իր 80-ամյակի շրջանակներում նոր նախաձեռնությամբ է հանդես եկել․

«Եթե Դուք, Ձեր ծնողները, պապիկ-տատիկները ունեք մանկական կամ հին հետաքրքիր լուսանկարներ կենդանաբանական այգում, ապա խնդրում ենք տեղադրել Ձեր էջում՝ օգտագործելով մեր հեշթեգերը (#Իմ_մանկության_կենդանաբանականը #Կենդանաբանականը_իմ_հիշողություններում) և նշելով մեր ֆեյսբուքյան էջը Լուսանկարները կարող եք ուղարկել նաև նամակի տեսքով մեր ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ հասցեին։ Այս չելենջը կպարգևի մեզ ու ձեզ հաճելի հիշողություններ ու լավ ակնթարթներ տարբեր ժամանակներից, կարող եք օգնել նաև Կենդանաբանական այգու արխիվի համալրմանը։

Երևանի կենդանաբանական այգու թիմը սիրով սպասում է ձեր մասնակցությանն ու ակտիվությանը։ Ամենապայծառ և հետաքրքիր նկարները կհայտնվեն մեր ֆեյսբուքյան էջում և կջերմացնեն բոլորիս, կլինեն մրցանակներ «», -ասված է հաստատության տարածած հաղորդագրության մեջ։