Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացումից հետո ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է, որ իրականացվի կենտրոնացված ուսուցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կենտրոնացված հեռավար ուսուցում կացնկացվի այն դեպքում, երբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի։ Սա պետք է լինի ծնողի դիմումից հետո, որը պետք է ամրապնդվի բժշկի ցուցումով։ Մենք այս բեռն ուսուցիչների ուսերին չենք թողնելու, փորձելու ենք կենտրոնացված իրականացնել այս երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատման իրավասությունը թողնելով դպրոցներին»,- նշեց Անդրեասյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։