Նստացույցի մասնակիցներին էլի ծեծել են՝ 10-15 հոգով, մահակներով

Նստացույցի մասնակիցներին էլի ծեծել են՝ 10-15 հոգով, մահակներով
Նստացույցի մասնակիցներին էլի ծեծել են՝ 10-15 հոգով, մահակներով

Քաղաքացիական ակտիվիստ Գայանե Մելքոմյանը տեղեկացնում է. «Նստացույցի մասնակիցներին էլի ծեծել են՝ 10-15 հոգով, մահակներով: Դեպքը տեղի Է ունեցել Մաշտոցի պողոտայի վրա՝ բոուլինգ կենտրոնի մոտակայքում: Արման Ալեքսանյանն է եղել ևս երկու հոգու հետ, ովքեր կարողացել են փախչել: Նրանք քաղաքապետարանի մոտից հեռանալիս են եղել: Հարձակվողներն ասել են. «Ինչու՞ եք քաղաքապետարան գնում»: Տղաները նրանցից երկուսին ճանաչել են՝ քաղաքապետարանի մոտակայքում են տեսել: Մյուսները, կարծես, սափրագլուխներ են եղել, սև հագուստներով. նման են եղել թիկնապահների: Արմանը որոշ վնասվածքներ ունի գլխի շրջանում: Հիմա գնում են ոստիկանություն հաղորդում տալու: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/05/382121/