Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պետրոսյանը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանի՝ վիրավորված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա գրում է.
«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:
Հ.գ.
Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»: