ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դի

21-07-2019
383 դիտում
ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դի

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել։

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին:

Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: