Ստոկհոլմի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի բաց նամակն ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի

20-11-2010
Ստոկհոլմի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի բաց նամակն ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի

Ազատություն  խմբագիր Նիկոլ Փաշինյանին:  Միանալով Հայաստանի առաջադեմ  թերթեի խմբագիրների ու մտավորականության պահանջներին, ցանկանում եմ Նիկոլ Փաշայանին օր առաջ տեսնել ազատության մեջ: Ասելու շատ բան չկա... Լրագրողին բանտարկել ու մեկուսացնել հասարակությունից, ինքնին ամեն ինչ ասում է՝ վախենալ նրա խոսքի ու գրչի զորությունից:

Մեր հիշողության մեջ դեռ թարմ է.  երբ Չիլիի Ֆաշիստները տապալեցին երկրի օրինավոր իշխանությանը, առաջին  «անհետաձգելի»  քայլը եղավ Սանթյագո դե Չիլիի հրապարակում հրկիզել Լատինական Ամերիկայի մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդայի գրքերը: Մայրաքաղաքի ֆուտբոլի ստադիոնում ժողովրդի կողմից սիրված տրուբադուր Վիկտոր Խարայի մատները ջարդեցին,  և ապա գնդացրի կրակահերթով խլացրին նրա արդարություն պահանջող երգի ձայնը...

Սփյուռքի մտավորականները անտարբեր չեն աշխարհում կատարվող անարդարությունների նկատմամբ և աչալուրջ հետևում են, թե  ինչ է կատարվում  իրենց հայրենիքում՝ Հայաստանում:

Արամայիս Միրզախանյան

Շվեդիա, Սթոքհոլմ

18 Նոյեմբեր, 2010