ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները

21-08-2019
303 դիտում
ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները

Օգոստոսի 19-ին, ՀՀ ոստիկանությունը խիստ անհամաչափ ուժ կիրառեց՝ սահմանափակվելով քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։ Ոստիկանության ծառայողների կիրառած բռնության արդյունքում կան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նույն օրն առավոտյան, Բաղրամյան 26-ում կուտակված ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը, որտեղ տեղի էր ունենում Ամուլսարի շահագործման հարցով հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ի սկզբանե ոստիկանական ուժերը կանգնած էին նստավայրի դիմաց՝ միաժամանակ բաժանելով փոքրաթիվ հանրությունը մի քանի մասի և թույլ չտալով մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին։ 

Ավելի ուշ, երբ Բաղրամյան 26-ում ավարտվեց քննարկումը, քաղաքացիները որոշեցին հանրային քննարկում անցկացնել ԱԺ-ին հարակից այգում, որի դարպասները անցյալ տարվա հոկտեմբեր ամսից բացվել էին հանրության առջև։ Սակայն, երբ քաղաքացիները տեղ հասան, նրանց մուտքը ԱԺ-ի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։ 

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո քաղաքացիները՝ փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված էին այն իրականացնել Բաղրամյան պողոտայում, որը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին բերման ենթարկելու միջոցով կասեցվեց։ Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կրկին խախտեցին քաղաքացիների մի շարք իրավունքներ, այն է՝ խաղաղ հավաքների ազատության և ազատ տեղաշարժվելու իրավունքները։ 

Մենք՝ ներքոստորագրյալներս խստորեն դատապարտում ենք ոստիկանության նման գործելաոճը, որը հիշեցնում է ոչ վաղ անցյալում կիրառվող մեթոդներն ու մոտեցումները։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան

Նինա Կարապետյանց – իրավապաշտպան

Արա Ղարագյոզյան – իրավապաշտպան

Լիլիթ Մարտիրոսյան – իրավապաշտպան

Եղիա Ղազարյան

Գայանե Շագոյան – մշակութային մարդաբան

Սամվել Սաղաթելյան

Արամայիս Ամիրբեկյան

Համլետ Մելքումյան – մշակութային մարդաբան

Հովհաննես Հովհաննիսյան

Ստելլա Չանդիրյան

Արա Պետրոսյան

Սարգիս Հովսեփյան

Մարիա Պողոսյան

Թագուհի Գալստյան

Գայա Մինասյան

Կարեն Հակոբյան – երաժիշտ, պայքարող

Արթուր Պետրոսյան

Անի Հակոբջանյան

Մաքս Վարժապետյան – ակտիվիստ

Մարիամ Կուրշուդյան – իրավապաշտպան

Նարինե Գրիգորյան

Վահրամ Մարտիրոսյան – գչող, կինոդրամատուրգ

Վարդուհի Լալայան

Մերուժան հովսեփյան

Սյուզաննա Բոշյան

Վարուժան Գաբրիելյան

Օլեգ Դուլգարյան – իրավապաշտպան

Էվիյա Հովհաննիսյան

Մկրտիչ Մաթևոսյան

Արմեն Հայաստանցի 

Գրիգոր Ջանիկյան – «երիտասարդները հանուն փոփոխության» ՀՆ նախագահ

Լուսինե Կոսակյան

Մարիամ Բադալյան-Չախոյան

Գոգա Հովեր

Գագիկ Չարչյան

Աշոտ Գրիգորյան – Էկոլոգ, ԵՀՄՖԻ նախագահ

Լուսինե Խառատյան

Կարեն Մարության

Սվետա Հովակիմյան

Շանթ Ոսկերիչյան

Հովսեփ Մանուկյան

Լալա Ասլիկյան

Սոս Ավետիսյան

Մարինա Հովհաննիսյան

Շուշան հովհաննիսյան

Նատալյա Մարտիրոսյան

Գալինա Ադամյան

Դավիթ Քոչունց

Աշոտ Գժոյան