ԼՂՀ-ում զինծառայող է զոհվել

21-02-2013
175 դիտում
ԼՂՀ-ում զինծառայող է զոհվել

Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում` հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնվ. 1992թ.):

Ինչպես հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: