Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց

Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց
Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Մանասարյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բենինի դեսպանը հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան կրթության, մշակույթի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև:

Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շարունակությունն ու ամրապնդումը և իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլՙո հաղորդագրությունը: 

© Medialab.am