«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երկիրը տասնամյակներով զավթված էր և 2008-ից 2018 թվականներին գլխավոր զավթիչի անունը Սերժ Սարգսյան էր:
Մեկ միլիոն դոլարի հափշտակությունը պետության զավթման մի փոքր դրվագ է: Այդ հափշտակությունը չէր լինի, եթե իրավապահ ու դատական համակարգը չլինեին հափշտակողի գրպանում:
Մենք պետք է այնպիսի պետություն կառուցենք, ուր այլևս երբեք նման բան տեղի չի ունենա, ուր այլևս որևէ մեկը պետական բոլոր ինստիտուտները իրենով չի անի… չի կարողանա անել»: