Երևանի Նոր Արեշ թաղամասում և Նորքի 1-ին զանգվածում զենք-զինամթերք է հայտնաբերվել

11-03-2015
544 դիտում
Երևանի Նոր Արեշ թաղամասում և Նորքի 1-ին զանգվածում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Թոխմախի» գերեզմանատնից Վարդաշեն տանող ճանապարհին գտնվող աղբարկղի կողքին զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Նոր-Արեշի 50-րդ փողոցի սկզբնամասում` աղբամանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց համարի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Նանսենի փողոցի թիվ 19 շենքի աղբարկղերի մոտ հայտնաբերել է տարբեր տրամաչափի 23 փամփուշտ, լուսարձակային 1 փամփուշտ, պլաստմասե իրանով փամփուշտ, որսորդական կարճեցված փողով և խզակոթով երկփողանի, 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: