«Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը

14-03-2017
23309 դիտում
«Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը

«Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամը ծառայում է Ազատության, Մարդու իրավունքների, Մարդկային արժանապատվության ու Արդարության գաղափարներին՝ ենթարկվելով Մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:

Հիմնադրամը կոչ է անում բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, դաշինքներին և անձանց, նախընտրական այս շրջանում հնարավորինս բարձրացնել և կարևորել քաղբանտարկյալների հարցը։

Քաղբանտարկյալներ լինում են միայն բռնապետություններում, ուր մարդը, նրա իրավունքներն ու խոսքի ազատությունը չեն կարևորվում։ Այդպես էր Սովետական Հայաստանում, այդպես է այսօր։

2013 թվից, Շանթ Հարությունյանն ու իր հետ փողոց դուրս եկած տղաները, Վալոդիա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը, Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, դեֆեկտիվ իրավական համակարգի ու բռնապետական բարքերի կենդանի ապացույցներ են։

Հայաստանի Հանրապետությունում պիտի մեկընդմիշտ իշխի օրենքը և ոչ կառավարող էլիտան, և օրենքի պարտադրանքով պիտի հարգվեն քաղաքացու խոսքի և մտքի ազատության Սահմանադրական իրավունքը։

Մարդու իրավունքները, օրենքի առկայությունն են ապագայի երաշխիքը։ Առանց սա կարևորելու, որևէ քաղաքական դիսկուրս ամուլ է։

Դիմում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, կոնսոլիդացրեք այս կարևորագույն հարցում ձեր ներուժը:

Ազատություն Հայաստանի քաղբանտարկյալներին։

«Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամ