10 միլիոն դրամ. Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ կարձակեն

24-05-2018
3772 դիտում
10 միլիոն դրամ. Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ կարձակեն

Դատարանի որոշման համաձայն, քաղբանտարկյալ Կարող Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այսօր դատարանը Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով։ 

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելուն աջակցելու, պատանդներ պահելու մեջ: Նա նախորդ տարվա հոկտեմբերից կալանավայրում ձեռք է բերել հիվանդություն, ճնշումը կտրուկ բարձրանում է՝ ստեղծելով ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկ:

Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ ինքը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ չէ: Նրա գործը քննվում է «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների գործի հետ: Եղնուկյանը տևական ժամանակ է՝ պահանջում էր իր գործը տարանջատել, իրեն գրավով ազատ արձակել, պայմաններ ստեղծել, որ դատական նիստերն առանց իր ներկայության անցկացվեն, բայց մերժվում է:

Եղնուկյանն ազատազրկվել է 2016-ի հուլիսին։ Եղնուկյանների մասին՝ այստեղ։

MediaLab.am