Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

15-06-2018
9911 դիտում
Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Այսօր հրապարակված Վճռաբեկ դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ազատ արձակվեց կալանքից։

Բաբայանն ազատ արձակվեց Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել առ այն, որ դրդել է մի շարք անձանց փոխադրել եւ պահել ապրօրինի «Իգլա» զենիթահռթիռային համալիր։ Իրավապաշտպանները Բաբայանի հետ տեղի ունեցածը որակում էին, որպես քաղաքական հաշվեհարդար։

MediaLab.am