Հազարավոր մարդիկ ԱԺ-ի մոտ են

02-10-2018
463 դիտում
Հազարավոր մարդիկ ԱԺ-ի մոտ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Ազգային ժողովի մոտ այն բանից հետո, երբ Հանրապետական, Ծառուկյան եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչները 67 կողմ քվեարկությամբ ընդունել են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում նախատեսված փոփոխությունները։

Նիկոլ Փաշինյանը ներկայում Բաղրամյան պողոտայում է, մարդիկ գոռում են՝ «ՀՀԿ հեռացիր», « Նիկոլ» եւ այլն։

Ընդունված փոփոխությունները նախատեսում են ժամանակավոր որոշ խոչընդոտների դեպքում ընդհատել ԱԺ նիստերը եւ շարունակել դրանք, երբ վերանան հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նիստերն ընդհատելու համար: 

Կողմ քվեարկած քաղաքական ուժերը նշում են, որ Փաշինյանը սեփականաշնորհել է հեղափոխությունը, ճնշումներ է գործադրում, ամբողջ ազգը իրենով է արել, իսկ իրենց որոշումը պատասխան է այս իրողություններին։

Նման փոփոխություններ նախաձեռնվել են, երբ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ ընտրությունները պիտի տեղի ունենան այս տարի, իսկ օրվա վերջում, մասնավորապես, նշել է, որ դրանք տեղի են ունենալու դեկտեմբերին, իսկ դրանք խոչընդոտել փորձող ուժերին անվանել է հակահեղափոխական։

Ըստ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, այսօրվա արտահերթի նիստի քվեարկությունը տեղի է ունեցել ընթացակարգի խախտմամբ ու պետք է վերանայվի, քանի որ քվեարկել են ձեռքով, առանց ուղիղ հեռարձակման ու ձայնի։

Փոփոխությունները ուժի մեջ կարող են մտել, միայն ստորագրումից հետո, ըստ, Մարուքյանի, սակայն, ինչ էլ լինի, գերակա է լինելու սահմանադրությունը, քանի որ այն ասում է՝ «խորհրդարանը օրենքի ուժով ցրվում է, եթե 14 օր շարունակ չի ընտրվում վարչապետ» գործողի հրաժարականից հետո։

Սոցիալական ցանցերի հայաստանաբնակ որոշ օգտատերեր գրում են, որ ներկայում Ազգային ժողովի բոլոր մուտքերը փակ են։

Փաշինյանի հանրահավաքի կողչը «միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքին՝ նշում է ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը։