Լենա Նազարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին

«Ախթալայի կոմբինատի թափոնը շարունակվում է հեղեղատարներով, վտակներով, խողովակներով լցվել Դեբեդ գետն ու աղտոտել». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Այսօր նամակ եմ ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։

Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։ Նամակով պրն. Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։