ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք- ադրբեջանական սադրանքներին

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում:

«Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- ասաց Մարուքյանն ու հիշեցրեց հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։