Հայկական զինված ուժերին հաջողվել է հարավային հատվածում որոշակի դիրքերի բարելավում իրականացնել․ ՊՆ ներկայացուցիչ

Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել», -ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Բացի դրանից, ըստ ՊՆ ներկայացուցչի, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները:

«Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում», -նշեց Հովհաննիսյանը։: