Արարատում տագնապի շչակ են փորձարկելու, խնդրում են չանհանգստանալ

Ի գիտություն Արարատ քաղաքի բնակչությանը՝ Արարատի քաղաքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր շչակ: Տագնապի շչակի փորձարկումը նախատեսված է իրականացնել այսօր՝ ժամը 11:00-ին, 2 րոպե տևողությամբ, համապատասխան մարմիների գիտությամբ և մասնակցությամբ: Խնդրում ենք լուրը տարածել ձեր մտերիմների շրջապատում և չանհանգստանալ:

Անհրաժեշտության դեպքում զանգահարել 060-88-55-55:

Այս մասին տեղեկացնում է Արարատի քաղաքապետարանը։