Անաստաս Միկոյանի արձանը ավերվելու է

Անաստաս Միկոյանի արձանը ավերվելու է
Անաստաս Միկոյանի արձանը ավերվելու է

1881 թ. Գրոզնիում դրվեց ռուս գեներալ Երմոլովի արձանը, ով գրավել էր Կովկասը: Տեղացիները չընդունեցին այդ արձանը, եւ խորհրդայնացումից հետո, 1921 թ. հանվեց: Սակայն 1949 թ. չեչենների դեպորտացիայից հետո Բերիայի հրամանով այն վերատեղադրվեց եւ մնաց մինչեւ 1989 թ.: Այդ 50 տարիների ընթացքում չի եղել մի տարի, որ չեչենները չավերեն այն: Սակայն մոսկովյան իշխանությունն այն համառորեն վերականգնում էր:

Մոսկվայի համար չափազանց կարեւոր էր, որպեսզի Երմոլովի արձանը կանգուն լիներ Գրոզնիում, որպես հիշեցում, որ Կովկասը ռուսական կայսրության գաղութն է: Այդ նպատակով էլ Երեւանում ցանկանում են կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Չնայած հանրային դժգոհությանը, Երեւանի քաղաքապետարանը չի հրաժարվել այդ մտադրությունից, եւ արձանը կդառնա ռուսական կայսրության խորհրդանիշը Երեւանում: Կենտրոնից ստացած հրահանգով:

Ստեփանակերտում երկար ժամանակ կանգուն էր 11-րդ կարմիր բանակի հուշարձանը, որը Ղարաբաղը հանձնել էր Ադրբեջանին: Անկախության հռչակումից հետո այն հանեցին: Կարդալ ավելին