ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են
խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը:
«Այնպես որ ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը: Վերջին օրերին ամենաքննարկված այդ եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը Վաղարշակ Հարությունյանի հետ՝ ստորեւ.
– Պարոն Հարությունյան, Արցախում պատերազմի 5-րդ շաբաթն է: Խնդրում եմ նախ բնորոշել, թե ինչ փուլում ենք այս պահին՝ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով:
– Գնահատելով այսօրվա վիճակը՝ կարելի է փաստել հետեւյալը. ադրբեջանա-թուրքական դաշինքը, դրան գումարած՝ ահաբեկչական խմբերը չեն հասել իրենց նպատակին: Բլից կրիգը, ինչի վրա հաշվարկվել էր այս պատերազմի ամբողջ տրամաբանությունը, տապալվել է: Եվ մենք հիմա մարտի դաշտում գտնվում ենք մի փուլում, երբ Ադրբեջանը փորձում է նոր խմբավորումներ ձեւավորել եւ իրականացնել այն խնդիրները, որ իր առջեւ դրել է ի սկզբանե: Դա իր հետեւից բերում է պարտություններ քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում եւ ընդհանրապես: Ձեզ մի օրինակ բերեմ. բլից կրիգը մի շաբաթում հաջողելու դեպքում իրենք թաքցնելու էին իրենց զոհերի թիվը: Բայց քանի որ հիմա անցել է մեկ ամսից ավելի, խնդիրները սկսել են իրենց զգացնել տալ. կան վիրավորներ, կա հեռախոսակապ, որի միջոցով տեղեկատվությունը թիկունք է հասնում, ու հիմա դա լուրջ պրոբլեմի առաջ է կանգնեցնում Ադրբեջանին ոչ միայն ռազմական, այլ արտաքին քաղաքականության մասով: Այնպես որ, եթե մենք հիմա գնահատենք իրավիճակը, կարելի է ասել, որ ճակատում այսօր մարտական գործողությունները ընթանում են ավելի քիչ ինտենսիվությամբ, արդեն չկան այն ակտիվությունը եւ շարժը իրենց կողմից: Բայց կրկնում եմ, հիմա իրենք միանշանակ փորձելու են ձեւավորել նոր խմբավորումներ, որոնք կշարունակեն իրենց գործողությունները Ղարաբաղում:
Ինչպե՞ս եք վերաբերում Ռուսաստանի արձագանքից հետո հնչած մեկնաբանություններին: ՀՀ առաջին նախագահը, օրինակ հայտարարեց, որ Ռուսաստանի արձագանքը նշանակում է՝ «Պարտավորված եւ պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք՝ ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ»։
– Ես այդպես չէի մեկնաբանի, որովհետեւ մենք դիմել ենք՝ ըստ 1997 թվականի
պայմանագրի 2-րդ կետի, այդտեղ հարց չկա Ղարաբաղի մասին: Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանը որեւէ պարտավորություն չունի Ղարաբաղի հարցում: 2-րդ կետում նշվում է, որ կողմերը կսկսեն անհապաղ խորհրդակցություններ: Եվ Ռուսաստանը պատասխանել է, որ, այո, Ռուսաստանը իր պարտականությունները, պարտավորությունները կկատարի՝ ըստ այդ
պայմանագրի, եւ սկսել ենք խորհրդակցությունները: Այստեղ ի՞նչ մեկնաբանություն կարող է լինել: Ինչ հարցով դիմել ենք, ստացել ենք դրական պատասխան
–Այդ խորհրդակցությունների արդյունքում ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ: Կապանում, օրինակ, երեկ եւս քաղաքացիական զոհ ունեցանք: Սյունիքի մարզի անտառներում կիրառվում են ֆոսֆորային զինատեսակներ: Արդյոք այդ միջադեպերը չե՞ն կարող այդպիսի միջամտության հիմք լինել:
– Գիտեք՝ ինչ, Ռուսաստանը արդեն միջամտել է. ռուսական զորքը կանգնած է
Երասխում, Լաչինի միջանցքի մոտ գտնվող հայկական գյուղում, որը գտնվում է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին: Այսինքն՝ արդեն գործում է այդ պայմանագիրը: Հիմա, ըստ պայամանգրի, կանցկացվեն խորհրդակցություններ, եւ կորոշվեն միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը. ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է:
Հարցազրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
04.11.2020
Վարչապետի նամակից հետո խորհրդակցությունները սկսվել են. Ռուսաստանը արդեն իրականացրել էր գործողություններ. Վ․ Հարությունյան․ ՀԺ
նմանատիպ նորություններ
- 09.11.2024
Արտաշատում զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ տղամարդիկ կրակել են իրար վրա, կան զոհեր և վիրավորներ
- 09.11.2024
Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն
- 09.11.2024
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով
- 09.11.2024
Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի ապագան. Տիգրան Ավինյան
- 09.11.2024
«Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
- 09.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
- 09.11.2024
Երկրաշարժ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզի գյուղերում
- 09.11.2024
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. ՔԿ
- 08.11.2024
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
- 08.11.2024
Եվրաքվեի շտաբը հայտարարություն է ընդունել
- 08.11.2024
COP29. Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ
- 08.11.2024
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
- 08.11.2024
ՃՏՊ Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտ. կան տուժածներ
- 08.11.2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության ուղիները
- 08.11.2024
Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
- 08.11.2024
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ
- 08.11.2024
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն
- 08.11.2024
Լավ լուր կա վարորդների համար, 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը. Ալեն Սիմոնյան
- 08.11.2024
Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
- 08.11.2024
ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղար
այլ նորություններ
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 21.09.2021
ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ․ Բայդենի ուղերձը՝ Փաշինյանին
- 29.01.2022
Հայաստանի բռնցքամարտի առաջնության նոր չեմպիոնները հայտնի դարձան դրամատիկ մենամարտերից հետո
- 01.12.2021
Ուժեղ քամին վնաս է հասցրել ՀՀ մի շարք բնակավայրերի․լուսանկարներ
- 13.04.2010
Հայ համայնքի ղեկավա՞ր. Շիրինօղլուի հայտարարությունը դժգոհությունների տեղիք է տվել պոլսահայ համայնքում
- 26.04.2023
Զենքը կոնֆետ չէ, որ բաժանեն, կարող է ունենալ համապատասխան գիտելիք ունեցողը, որ չխմեն, սկսեն անիմաստ կրակել. «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի նախագահ
- 05.09.2020
«Լաստիվեր» տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. ԱԻՆ
- 03.02.2021
Մի քանի մարզերում և Երևանում լույս չի լինի
- 07.09.2020
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի
- 03.08.2020
ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին
- 28.06.2024
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել
- 12.05.2021
Instagram ու Facebook ցանցերը ատելության խոսք տարածելու համար հեռացրել են Բայրաքթարի գրառումները
- 08.09.2020
Կեղծ ապրանքագրով Հայաստան է ներմուծվել ավտոմեքենայի շարժիչային յուղեր