Ադրբեջանն անկարող է լինել հանձնառու իր համաձայնության իրականացմանը. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով` Ադրբեջանն անկարող է պատասխանատու և հետևողական լինել հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ իր համաձայնության իրականացմանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու մեջ, երեք անգամ Հայաստանը լրջագույնս ապահովել է դրա համաձայնությունը, և երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը: Հավանաբար, Ադրբեջանը նաև ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից: Մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնության իրականացման գործում»,- ասաց Մնացականյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։