Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել․ ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։

Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։