Շրջակա միջավայրի նախարարի դիմել է միջազգային կազմակերպություններին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր նոր գրությամբ դիմել եմ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ՀՀ ՄԻՊ-ի և ԱՀ ՄԻՊ-ի համատեղ հրապարակված զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, որը միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։

Այս զեկույցը ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: