Ռազմական դրության ընթացքում հրապարակման կանոնները խախտելու համար հնարավոր է՝ նախատեսվի ազատազրկում․ Factor.am

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ Քրեական օրենսգրքում պատրաստվում է փոփոխություններ անել, որով պատիժներ է նախատեսվում ռազմական դրության ընթացքում տեղեկատվության հրապարակման եւ տարածման կաոնները խախտելու համար:

Նախագիծը դեռ Ազգային ժողովի կայքում հրապարակված չէ, սակայն, Factor.am-ի խորհրդարանական աղբյուրները փոխանցել են «Իմ քայլ»-ի կողմից հեղինակած փաստաթուղթը։ Ստորեւ ներկայացնում ենք օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները.  

Հոդված 307.4 Ռազմական դրության  իրավական ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը

1.Ռազմական դրության  իրավական  ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 307.5-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո նույն արարքը կատարելը կամ նույն օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված արարքի համար վարչական տույժի կիրառումից հետո հրապարակումը դիտավորյալ չվերացնելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 307.5-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում