«Ես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր իմացել են ճշմարտությունը հաստատեն, որ իմացել են ճշմարտությունը և նրանք, ովքեր չեն իմացել ճշմարտությունը փորձեն հետահայաց վերլուծել, թե ինչու»․ Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ,

Այս օրերին պատասխանի սպասող հարցերը և գործնական քայլերի սպասող խնդիրները շատ են։ Դրանց պետք է անդրադառնանք հերթով, հետևաբար Ձեր ներողամտությունն եմ հայցում, որ խոսում եմ ոչ թե առաջիկա քայլերի, այլ դեռևս անցյալի մասին։

Ձեզանից ոմանք համոզված են, որ ռազմական գործողությունների ընթացքում չեն իմացել ճշմարտությունը ռազմաճակատի և բանակցությունների մասին։ Միևնույն ժամանակ քաղաքական շառլատանների կողմից փորձ է կատարվում ձեզանից ոմանց համոզել, թե չեք իմացել ճշմարտությունը։

Ձեզանից ոմանք էլ՝ իմ համոզմամբ գերակշիռ մեծամասնությունը համոզված է, որ իմացել է ճշմարտությունը, քանի որ այդ ճշմարտությունը հնչել է։

Իհարկե ռազմաճակատում ծանր մարտերի և բանակցությունների ցավոտ բովանդակության մասին ճշմարտությանը զուգահեռ քաղաքական և ռազմական գործիչները հնչեցրել են հաղթելու կոչը։ Առանց դրա հնարավոր չէ փորձել հաղթել կամ նույնիսկ դիմադրել պատերազմում։

Ճշմարտության և դրա հետ առերեսվելու մեր ունակության ցուցիչը համարում եմ Վարչապետի հոկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան եթերը, որտեղ խոսվել է թե՛ բանակցությունների ցավոտ բովանդակության մասին, թե՛ ռազմաճակատի հիմնական խնդիրների մասին։

Սակայն մեր առնվազն մի մասը համաձայն ու հաշտ չէր այդ տեղեկության կամ առնվազն դրա բարձրաձայնման հետ։ Ես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր իմացել են ճշմարտությունը հաստատեն, որ իմացել են ճշմարտությունը և նրանք, ովքեր չեն իմացել ճշմարտությունը փորձեն հետահայաց վերլուծել, թե ինչու։

Եվ այս խնդրանքը բնավ չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր այժմ ժամանակ չունեն վերլուծություններով զբաղվելու, որովհետև այլ, շատ ավելի կարևոր խնդիրներ են փորձում լուծել»։