Եկ Արցախ, եկ տոն․ Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է սկսել․ Տեսանյութ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում ընտանիքի հետ Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել՝ հորդորելով արցախցիներին վերադառնալ հայրենի օջախ․

«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:

Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով նշված հեշթեգները. #ԵկԱրցախ#ԵկՏոն»։