Գագիկ Ծառուկյանը դարձյալ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

«Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարների կողքի՞ն». Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դարձյալ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Յուրաքանչյուր հանրահավաքից առաջ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ Գագիկ Ծառուկյանը չլինի այս հրապարակում։ Այս պահին Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ։ Իրենք անընդհատ ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով Ծառուկյանին հրավիրում են ԱԱԾ»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։