Ռուբեն Ռուբինյանը հերքում է իր՝ ԱԳ նախարար նշանակվելու մասին տեղեկությունը. Factor.am

Factor.am-ը գրում է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից ժամեր անց սոցցանցերում ակտիվորեն շրջանառվեց, որ ԱԳ նախարար է նշանակվելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Այս տեղեկությունը հիմնականում տարածվում էր ֆեյսբուքում եւ տելեգրամի ալիքներում։ Ռուբեն Ռուբինյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկությանն, ասաց՝ այդպիսի հարց չի քննարկվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։