ԱՀԿ-ում նշել են Ռուսաստանի ավանդը COVID-19-ի դեմ պայքարում

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն հայտարարել Է, որ ոգեւորված Է Ռուսաստանի ավանդով, որը նա ունեցել Է COVID-19-ի համավարակի դեմ հավաքական պայքարի գործում, այդ հմտությամբ կարելի Է հպարտանալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միասին ավելի լավ ենք… Ռուսաստանի կողմից աջակցությունը ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ համաճարակաբանական հսկողության մարմինների լաբորատոր ներուժի ամրապնդման գործում, հակազդման միջոցառումների կազմակերպումը, բռնկումների նկատմամբ պատրաստականությունը, դրանք այն են, ինչով բոլորը կարող են հպարտանալ: Ինձ հատկապես ոգեւորում Է ՌԴ-ի ձգտումը՝ շարունակել աջակցություն ցուցաբերել մյուս անդամ պետություններին COVID-19-ին դիմակայելու գործում»,-ասել Է Կլյուգեն՝ ելույթ ունենալով «Նոր գիտական տվյալներ COVID-19 կորոնավիրուսային վարակի մասին» վիրտուալ գիտաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: