Մահացել է անվանի դերասան Կիմ Երիցյանը

Մահացել է անվանի դերասան Կիմ Երիցյանը
Մահացել է անվանի դերասան Կիմ Երիցյանը

Կյանքի 80-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Կիմ Երիցյանը:
Կիմ Երիցյանը նկարահանվել է հայկական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաների»,  «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» և այլն, ինչպես նաեւ մարմնավորել է բազմաթիվ կերպարներ հեռուստաթատրոնում` արժանանալով հանդիսատեսի սիրուն:
Հայ թատրոնին մատուցած ակնառու ծառայությունների համար Կիմ Երիցյանին  2009 թ-ին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում, իսկ  վերջերս մեծ շուքով նշված սիրված արտիստի ծննդյան 80-ամյա հոբելյանին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

ՀՀ ժողովրդական արտիստ Կ. Երիցյանի հուղարկավորման առթիվ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին` Վարդանանց 2-րդ նրբանցք, 4-րդ շենք, բն. 6 հասցեում, վերջին հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 29-ին, ժամը 12:00-14:00-ը` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

© Medialab.am