Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին․ Տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: