Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել մայրաքաղաքի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, ոստիկանները նշված վայրից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց և կարգավորել երթևեկությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: