Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը. Արման Թաթոյան

Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է:

Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։

Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային:

Այդ կերպ կերաշխավորենք ոչ միայն ինքներս մեր, այլև մեր երեխաների իրավունքներն ու ազատությունները, ամուր կպահենք մեր սերունդների արժանապատվությունն ու պատիվը»։