Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում․ Հայտարարություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։

Որոշումն ընդունվել է ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։

ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»: