Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը։ Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, ում գիտական աշխատանքները վերաբերում էին գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։

Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ֆեյսբուքի էջը։