Կառավարությունը տեղահանված բնակիչներին առանձին աջակցության ծրագիր է պատրաստում․ Նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արձագանքելով Բերձորի բնակիչների բաց նամակին, ասել է․

«Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։

Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»։