Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում․ կա տուժած։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։