Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանն է ուղարկել կոստյումները և վերարկուն. «Ազատություն»

Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանն է ուղարկել կոստյումները և վերարկուն. «Ազատություն»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր զգեստապահարանի պարունակության մի մասն ուղարկել է երկրի կառավարության աշխատակազմին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Սաակաշվիլիի գրասենյակին:
Ծանրոցում 8 կոստյում է և մեկ վերարկու, որոնք Սաակաշվիլին ձեռք է բերել պետական բյուջեի հաշվին:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել է բյուջետային միջոցները սեփական կարիքների համար օգտագործելու, մասնավորապես՝ 8 կոստյում և քաշմիրե սպորտային վերարկու ձեռք բերելու մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/