Հայաստանում ակնկալում են, որ Մեդվեդևի այցի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային ծրագրեր. «Ազատություն»

Հայաստանում ակնկալում են, որ Մեդվեդևի այցի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային ծրագրեր. «Ազատություն»
Հայաստանում ակնկալում են, որ Մեդվեդևի այցի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային ծրագրեր. «Ազատություն»

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ակնկալում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերին սպասվող այցի օրակարգում կլինեն ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Մակարյանը թվարկում է այն առաջարկները, որոնք, իր կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն Ռուսաստանի վարչապետին։ «Կարող է առաջ քաշել Հայաստանի առողջարաններում, պանսիոնատներում ռուս մանկավարժների, բժիշկների, գիտնականների կամ այլ կատեգորիաների հանգստանալու հարցը և այստեղ […]

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ակնկալում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերին սպասվող այցի օրակարգում կլինեն ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։

Մակարյանը թվարկում է այն առաջարկները, որոնք, իր կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն Ռուսաստանի վարչապետին։

«Կարող է առաջ քաշել Հայաստանի առողջարաններում, պանսիոնատներում ռուս մանկավարժների, բժիշկների, գիտնականների կամ այլ կատեգորիաների հանգստանալու հարցը և այստեղ կարող է նույնիսկ Հայաստանը Ռուսաստանից ներդրումներ խնդրել և այդ ներդրումները ոչ թե փողով վճարել, այլ ուղեգրերի գներով. այսիքն՝ մի ուղեգիրն արժե այսքան, այսքան վարկի դիմաց, այսքան Ռուսաստանի քաղաքացի գալիս է հանգստանում է և վերադառնում է», – ասաց Մակարյանը։

Հիշեցնենք՝ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերի սկզբին ակնկալվող այցի մասին օրերս հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ Գագիկ Մակարյանի, հայաստանյան տարբեր ձեռնարկություններ կարող են ապրանքներ արտահանել Ռուսաստան, եթե Հայաստանի Կառավարությունն օգնի այդ ընկերություններին։

«Հայաստանի Կառավարությունը պետք է շատ արագ քայլերով նպաստի սուբսիդավորման, էժան վարկերի տրամադրման, թանկ վարկերի մարման, նույնիսկ Կառավարությունը պետք է վերցնի, այն վարկերը, որոնք թանկ են, բայց պահածոյագործական կամ գինեգործական, հյութեր արտադրող գործարաններն ունեն, իսկ ինքը քայլ անի՝ դրանք մարելով, սուբսիդավորմամբ, որպեսզի նրանք այդ վարկերը մարեն բանկերին, որոնք վերցրել են 15 կամ ավել տոկոսներով և վերցնեն ավելի էժան տոկոսով վարկեր։ Կառավարությունը պետք է  խոստանա, որ որոշակի շուկաներում դերակատարում կունենա, որովհետև, եթե մենք թողնենք մասնավոր սեկտորի վրա, դա բարդ կլինի», – նշեց Գործատուների միության նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/