Կապանի օդանավակայանի հարակից տարածքներն անցնելու են Ադրբեջանին. Քաղաքացիները փակել են Կապան տանող ճանապարհը․ Փաստինֆո․ Տեսանյութ

Սյունիքի մարզում իրավիճակը լարված է։ Սյունեցիներին տեղեկացրել են, որ ուրբաթ մինչեւ ժամը 17։00-ն պետք է նահանջեն Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից, որտեղ հերթապահում են կամավորականները։ ՀՀ ՊՆ-ից տրված հրամանով՝ նահանջի արդյունքում վտանգվելու է Կապանի օդանավակայանը, թշնամու տիրապետության տակ է հայտնվելու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատված։

Անվտանգության երաշխիքների հարցով՝ քաղաքացիները մեքենաներով կանգնել են դեպի Կապան տանող ճանապարհի երթևեկելի հատվածում՝ փակելով Կապանի մատույցներում միջպետական ճանապարհը եւ բողոքում են իշխանությունների անգործությունից։ Հավաքվել են մեծ թվով բնակիչներ, նրանց թվում են նաև զինվորական հագուստով քաղաքացիներ, կամավորներ։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են կարգավորել ճանապարհային երթևեկությունը։ Քաղաքացիները, սակայն նշում են, որ խաղաղ ակցիա են իրականացնում՝ հավելելով, որ հող չուեն թուրքերին տալու։

Մանրամասները՝ Pastinfo.am-ում․