#Podcast.Պատերազմի հետքը. Հավաքական տրավմա

Պատերազմը և դրանից հետո անվերջ թվացող բախումներն ու սպառնալիքները բոլորիս կյանքը կարծես բաժանել են «մինչև»-ի և «հետո»-ի: Պատերազմից ոչ ոք չի վերադառնում: Ամբողջ հասարակությունն է փոխվում: Տրավմաները, ունեցած փորձը, վախերը փոխում են մեզ և մեր հասարակությունը:

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հովսեփյանը, սակայն, համոզված է, որ մարդիկ շատ ավելի ուժեղ են, քան մեզ կարող է թվալ: Տագնապը, վախը, ագրեսիան… այս բոլոր բացասական հույզերը հաճախ ոչ միայն օգնում են մեզ գոյատևել, այլ նաև բնական են եղել մարդկության պատմության մեծ մասի ընթացքում: Չպետք է կարծել, որ ոչ կոմֆորտ կյանքը կկործանի մեզ: Այլ հարց են անհուսությունն ու անօգնականության զգացումը: Այն ստիպում է մարդուն սառել և ոչինչ չձեռնարկել ու փաստացի վտանգ է ներկայացնում թե՛ հասարակության, թե՛ անհատի համար:

Հավաքական և անհատական տրավմաների մասին է Լիաննա Խաչատրյանի փոդքաստը: