#Podcast.Պատերազմի հետքը. Հուսահատություն և դատարկություն, երբ պարտությունը հարվածում է ամենաակտիվներին

Պատերազմն ազդում է ամբողջ հասարակության վրա: Ու թեև շատ է խոսվում խոցելի խմբերի մասին՝ բռնի տեղահանվածներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ… Այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ թերևս ամենախոցելիների խմբում միջին տարիքի մարդիկ են:

Պատերազմի հետքը նրանց մոտ արտահայտվում է հուսահատության տեսքով, զգացմունքային անապատի առկայությունը թևաթափ է անում հենց այն մարդկանց, որոնք թվում է թե պիտի երկիրը դուրս բերեն ճգնաժամից: Չկա աշխատելու, արարելու, նորը ստեղծելու ցանկություն: Այս երևույթը պետք է անհանգստացնի պետությանը:

«Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Ալեքսանյանը կարծում է, որ նման խնդիրները կարող են սպառնալ ազգային անվտանգությանը և կասեցնում են բարգավաճման մեր բոլոր փորձերը: Լուծումը պետք է առաջարկի պետությունը՝ կիրառելով համապարփակ լծակներ:

Դիտե՛ք Լիաննա Խաչատրյանի փոդքաստը: