Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

րցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եռաբլուր զինվորական պանթեոնում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմի նահատակների հիշատակին:

Մինչ այդ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ազատել էին ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել ու փորձում էին թույլ չտալ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել Եռաբլուրի տարածք:

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ: